Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Ռուսական առաջին գնացքը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան

Ռուսական առաջին գնացքը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան
10.11.2025 | 12:14

Առաջին գնացքը Ռուսաստանից Թուրքմենստանի երկաթուղային ճյուղի միջոցով հատելով Ինչե-Բուռուն սահմանային անցակետը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1526401341823522

Այդ գնացքը հաղթահարել է 6500 կմ ճանապարհ 10 օրվա ընթացքում, որպեսզի հասնի Թեհրանի նավահանգիստ։

Ռուսական պաշտոնյաների խոսքերով, այս գնացքով ապրանքների տեղափոխումը կրճատում է ապրանքատերերի ծախսերը կրկնակի։

Սա չափազանց կարևոր երթուղի կարող է լինել նաև Հայաստանի համար, և լոգիստիկ դիվերսիֆիկացիան պահանջում է անհապաղ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, որը Հայաստանին առանց Ադրբեջանի տարածքը հատելու հնարավորություն կընձեռի միանալ իրանական երկաթուղային ցանցին, դուրս գալով դեպի Կենտրոնական Ասիա և Պարսից ծոց։

Բայց 100%-ով վստահ եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դա չեն անելու, հետևաբար Հայաստանի հաջորդ իշխանության խնդիրն առաջին հերթին Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը պետք է լինի, առանց որի Հայաստանը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի «լոգիստիկ գերին»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2938

Մեկնաբանություններ